Իրավական 

«Հրազդան» ՔԿՀ թմրանյութ տեղափոխած աշխատակցի դեմ քրգործ է հարուցվել

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող  անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության  շահերին  հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել և դատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել   փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:




Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունը։

 

Նույն  օրը քրեակատարողական հիմնարկի  աշխատակիցների  կողմից   հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:



Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ  հոդվածի  1-ին  մասի և  266-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից