Իրավական 

Հրդեհ` Ագրարային համալսարանում

analitik.am

Ապրիլի 8-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ՀՀ ագրարային համալսարանի 5-րդ մասնաշենքի տանիքից ծուխ է նկատվում:



Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը և 1 ավտոսանդուղք:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել՝ 16.35-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:

Նույն շարքից