Մշակույթ 

Յակուտիայի ոսկերիչները ներկայացրել են Լեոնարդո դի Կապրիոյի համար իրենց կերտած «Օսկարը»

Արդեն հայտնել էինք, որ Յակուտիայում թանկարժեք մետաղ են հավաքում, որպեսզի Լեոնարդո դի Կապրիոյի համար «Օսկար» ձուլեն: Եվ մինչ դերասանը սպասում է ամերիկյան կինոակադեմիայի դատավճռին, յակուտ ոսկերիչները ներկայացրել են դերասանի համար ձուլած ժողովրդական «Օսկարը»:

ЯСИА-ի փոխանցմամբ, արծաթե արձանիկը գրեթե նույնքան է կշռում, որքան ամերիկյան բնօրինակը՝ 3.2 կգ: Թանկարժեք մետաղի հավաքին մասնակցել է դերասանի 147 երկրպագու: Արձանիկը պատրաստել է ոսկերիչ Ռուսլան Նեուստրոեւը: Այն ամբողջովին արծաթից է, իսկ չորոնը՝ ոսկուց:

Նույն շարքից