Իրավական 

Նիդեռլանդները հրապարակել են կործանված Boeing MH17 ինքնաթիռի պատճառները հետաքննող հանձնաժողովի 569 փաստաթուղթ

analitik.am

Նիդեռլանդներում գործող Ուկրաինայի Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing MH17 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովը 569 փաստաթուղթ է հրապարակել, գրում է gazeta.ru-ն:

 


Եվս 147 փաստաթուղթ դեռ հրապարակված չէ:

 


Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով լիազոր ներկայացուցիչ Դիկ Սկոոֆի խոսքով՝ ավիավթարի մասին փաստաթղթերի հրապարակումը նախատեսված է տեղեկատվության ազատության մասին օրենքով:

 


Հրապարակված փաստաթղթերում տեղեկատվության մի մասը, մասնավորապես՝ անունները և հեռախոսահամարները, թաքցված են:

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավելյալ տեղեկություններ ունի Ուկրաինայի արևելյան հատվածում 2014 թվականի հուլիսի 17-ին մալայզիական Boeing-ի ավիավթարի հանգամանքների մասին:

Նույն շարքից