Մշակույթ 

Նոր մանրամասներ` Ջիգարխանյանի հարսանիքի կապակցությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ 80-ամյա հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն օրինականացրել է հարաբերությունները 36-ամյա Վիտալինա Ցըմբալյուկ Ռոմանովսկայայի հետ:

«7Дней» ռուսական կայքին տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանի կինը պատմել է իրեն համեստ հարսանիքի որոշ մանրամասներ:

Ըստ այդմ`պսակադրության արարողությանը հրավիրված էին միայն զույգի ամենամտերիմ ընկերները, այդ թվում հավերժ երիտասարդ Դմիտրի Խարատյանը ու դերասանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը:

Հարսանեկան զգեստը Ջիգարխանյանի հարսնացուի համար նրա մայրն էր կարել:

Փեսան ու հարսնացուն անհանգիստ էին, որ իրենց հարսանիքը կարող է համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել, դրա համար էլ նրանց գրանցման օրը ԶԱԳՍ-ը փակ էր:

ԶԱԳՍ-ի մուտքի վրա փակցված «Սանիտարական օր» հայտարարությունը զվարճացրել էին դերասանին ու նրա ընտրյալին:

Ջիգարխանյանն ու Վիտալինան գրանցվել են ու մատանիներ փոխանակել։
42_2 (1) 42

Նույն շարքից