Իրավական 

Երևանում «Տոյոտա»-ն վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու

analitik.am

Ապրիլի 9-ին` ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, 2 տղամարդ են ընկած. անհրաժեշտ է շտապօգնություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 32ՕՍ697 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Զ.) վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, ովքեր, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից