Իրավական 

Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել

analitik.am

Փորձաքննությունը մեղսունակ է ճանաչել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Այս մասին INTERFAX-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Նրա խոսքով՝ Պերմյակովը «հանցագործության իրագործման պահին լիովին գիտակցել է իր գործողությունները»:



«Փորձագետները որոշակի հոգեկան խնդիրներ և խանգարումներ են հայտնաբերել, բայց ընդհանուր առմամբ նա հոգեբանորեն մեղսունակ է ճանաչվել»,- հավելել է գործակալության զրուցակիցը:



Զննությունը կատարվել է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ մեղադրյալը կալանքի տակ է:

Նույն շարքից