Իրավական 

Հրաչյա Հարությունյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ կյանքին սպառնացող առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանությունից հայտնում են, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ կազմված ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմիններից: Խումբը  կապ է հաստատել ՌԴ Տամբովի մարզի թիվ 3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության եւ բուժսպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Ըստ ստացված տեղեկատվության` Հարությունյանը, ելնելով որոշ առողջական գանգատներից, վերջերս անցել է հանգամանալից բժշկական զննում տեղի շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից: Համաձայն բժշկական եզրակացության՝ կյանքին սպառնացող առողջական լուրջ խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերվել, անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:

Նույն շարքից