Ռազմական 

Թուրքիան մտադիր է հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծել

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան հնարավորություն ունի կազմակերպել հակահրթիռային պաշտպանության համակարգի համար հրթիռների սեփական արտադրություն, սակայն չի բացառում օտար ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմաիլ Դեմիրը. «Մենք կարող ենք ինքնուրույն արտադրել հեռահար գործունեության հրթիռներ (ՀՀՊ-ի համար), ինչպես նաև գնահատենք համագործակցության համար հնարավորությունները, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հայտեր են ներկայացրել մրցույթին մասնակցելու համար»։

Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան պաշտոնապես չեղյալ հայտարարեց ՀՀՊ-ի համակարգի ստեղծման շուրջ անցկացված տենդերը, որը գնահատվում էր 3.4 միլիարդ դոլար և որոշեց ստեղծել ՀՀՊ-ի համակարգի ազգային նախագիծ։

2009 թվականին հայտարարված մրցույթի արդյունքները հրապարակվել էին 2013 թվականի սեպտեմբերին, որոնց համաձայն հաղթել էր չինական CPMIEC ընկերությունը, որը գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների ներքո։ Դա հարուցեց Արևմուտքի զայրույթը, և արդյունքում Թուրքիան հարկադրված եղավ զիջումների գնալ։

Նույն շարքից