Ռազմական 

Իտալիան հատուկ գործողություններ կիրականացնի Լիբիայում գործող ԻՊ ահաբեկիչների դեմ

Իտալիան հատուկ ռազմական գործողություն Է պատրաստում Լիբիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալների առաջխաղացումը դիմագրավելու համար: Ինչպես նշել Է Corriere della Sera-ն, ռազմական առաքելությունը, որը կներառի պարեկող նավեր Միջերկրական ծովում, ինչպես նաև «Տոռնադո» կործանիչներ, որոնք պատրաստ են թռիչքներ կատարել Տրապանիի (Սիցիլիա կղզի) ռազմակայանից, կսկսվի, հենց որ համապատասխան խնդրանք ստացվի Լիբիայի իշխանություններից:

Ամեն ինչ կախված կլինի Լիբիայի ազգային միասնության կառավարության կազմավորման արդյունքից, որտեղ փետրվարի 29-ին քվեարկություն է ծրագրված խորհրդարանում: Ցանկացած միջամտության համար կարևորագույն պայմանը լիբիական կողմի խնդրանքն է, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը՝ նշել է թերթը։

Նույն շարքից