Իրավական 

ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց երկու ամսով կիրառելու հարցը քննելու համար

analitik.am

Ավարտվել է Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը։  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստումը։

 

Այս մասին հայտնում են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մամուլի ծառայությունից։ 

 

Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու  համար։ Այժմ ընթանում է Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությությունը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել էին Քննչական կոմիտե։

Նույն շարքից