Իրավական 

ԱՊՊԱ չունեցող վարորդները ապրիլի 20-ից կտուգանվեն 100.000 ՀՀ դրամով. ՃՈ

analitik.am

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ հարյուր հազար դրամի չափով:

 


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


 

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հագեցված է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր:

 


Հորդորում ենք բոլոր վարորդներին և տրանսպրտային միջոցների սեփականատերերին՝ մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:

Նույն շարքից