Իրավական 

Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ «օրենքով գողերը» սկսել են նախապատրաստվել նոր խոշոր հավաքի

analitik.am

rosbalt.ru կայքը հայտնում է, որ «օրենքով գողերը» սկսել են նախապատրաստվել նոր խոշոր հավաքի՝ Զախարիա Կալաշովի (մականունը՝ Շաքրո Մոլոդոյ) գլխավորությամբ։ Հավաքին մեծ հավանականությամբ կքննարկվի հանցավոր աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների, ովքեր հայտնվել են «գողական» տիտղոսներից զրկվողների շարքում։

 


Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներից՝ հավաքին նախատեսվում է քննարկել «օրենքով գող» Տարիել Օնիանիի (Տարո) գործող և նախկին կողմնակիցների միջև հասունացող պատերազմի մասին։ 



Այս խոշոր հավաքը «քրեական գեներալները» որոշել են անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում։ Ըստ աղբյուրների՝  այն, հավանաբար, կանցկացվի գարնան վերջին- ամռան սկզբին մոսկովյան շրջանում, որտեղ այժմ գտնվում են վերջին տարիների համար անասելի մեծ թվով «օրենքով գողեր»։ Հանդիպմանը կմասնակցի առնվազն 300 «օրենքով գող»։

 

Նույն շարքից