Իրավական 

Օխոտի ծովում նավաբեկության զոհերի թիվը հասել է 62-ի

analitik.am

Օխոտի ծովում  ապրիլի 2-ին  «Հեռավոր Արևելք» ձկնորսական նավի խորտակման  հետևանքով զոհվել է 54 մարդ, անհետ կորած է համարվում 16 ձկնորս։ Սակայն արդեն այսօր հայտնի է դարձել այն մասին, որ Սախալինի շրջանի ևս հինգ բնակիչների մահացած են ճանաչել։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։



«Սախալինի շրջանի հինգ բնակիչ, որոնք անհետ կորած էին համարվում,  ճանաչվել են մահացած։ Այդ կապակցությամբ նրանց ընտանիքները նույնպես 1 մլն ռուբլի կստանան պետական բյուջեից»,- ասված է տեղական իշխանությունների տարածած հայտարարության մեջ։




Այսպիսով՝ նավաբեկության զոհերի թիվը հասել է 62-ի, իսկ անհետ կորած են համարվում 7 մարդ։

Նույն շարքից