Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 9-ին, ժամը 23.41-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 21 ԼԼ 456 եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 32 ԼԼ 684 համարանիշերի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը՝ 25-ամյա Ա. Մ.-ն, ուղեւորները՝ 25-ամյա Մ. Մ.-ն եւ 25-ամյա Գ. Բ.-ն, հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը՝ 54-ամյա Ա. Բ.-ն` «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները վարորդներին դուրս են բերել ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: