Դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում։