Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի դեռահասը մեղավոր է ճանաչվել դպրոցի ուսուցչուհուն սպանելու համար: Նա դատապարտվել է ցմահ բանտարկության:
Դատախազության տվյալներով՝ դեռահասը, որն այն ժամանակ 14 տարեկան էր, Դենվերս քաղաքի դպրոցում մնալով պարապմունքներից հետո զուգարանում սպանել է մաթեմատիկայի 24-ամյա ուսուցչուհի Քոլին Ռիտցերին:
Դեռահասը հարձակվել է կնոջ վրա գրասենյակային դանակով, նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել, որից հետո խեղդել է և անպատվել: