Իրավական 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքի միջից դեղնականաչավուն բուսական զանգված են հայտնաբերել

Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 1,1 գրամ ընդհանուր քաշով, սուր հոտով դեղնականաչավուն սեղմված բուսական զանգված: Այս մասին տեղեկացնում է   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։



 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:  Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից