Իրավական 

Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվողների պաշտպանությունը փաստաբանը ստանձնել է` անմեղության կանխավարկածից ելնելով

Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) պաշտպանությունը փաստաբան Լուսինե Սահակյանը ստանձնել է մեկ պատճառով՝ յուրաքանչյուր անձ անմեղ է քանի ապացուցված չէ նա մեղքը:

 


«Մենք՝ փաստաբաններս, պայքարում ենք մարդկանց իրավունքների համար, ոչ թե որ արդարացվեն կամ հակառակը: Անմեղության կանխավարկած գոյություն ունի, ես համարում եմ, որ սա այն գործերից է, որը ես պետք է պետք է ստանձնեի ու ստանձնել եմ,  իսկ ես ստանձնել եմ, որովհետև անձինք պաշտպանվելու իրավունք ունեն»,-ասաց փաստաբանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին պատասխանելով օգտատերերի հարցերին:

 


Հարցին, թե ինչպես է որոշում, թե որ գործը ստանձնի, փաստաբանը պատասխանեց.«Փաստաբանը միայն անմեղներին չի պաշտպանում, պաշտպանում է նաև մեղավորներին, որ նրանց իրավունքները չոտնահարվեն: Ես յուրաքանչյուր առանձին նյութ ընտրում եմ՝ ուսումնասիրելով գործը»։

 

Նույն շարքից