Իրավական 

Կենտրոնի դատախազին հեռացրե՞լ են աշխատանքից

Analitik.amանդրադարձել էր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ Կ.Բատիկյանի գործողություններին և կոչ արել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուշադրություն դարձնել դրանց։


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Կ․ Բատիկյանին   ազատվել են աշխատանքից, և նա այլևս չի զբաղեցնում  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնը։


Խմբագրությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին օպերատիվ արձագանքի համար։ Սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարելավման համար ամեն դեպքում գլխավոր դատախազությունն աշխատանքներ տանում է։ Գևորգ Կոստանյանի նման բարեխիղճ աշխատանքի շարունակական լինելու դեպքում հնարավոր է, որ ՀՀ-ում դատախազությունը վերջապես հասնի անաչառության և օբյեկտիվության անհրաժեշտ աստիճանին։

Նույն շարքից