Մոսկվայի Բասմանի դատարանը երկուշաբթի կքննարկի քննության միջնորդությունը, որը վերաբերում է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետի երկարացմանը, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան։
«Քննությունը խնդրում է մինչև հուլիսի 15–ը երկարացնել Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը», – նշում է մամուլի քարտուղարը։
Հայրապետյանին մեղադրում են, որ նա կապ է ունեցել 2009թ.–ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա» ԲՖԿ–ի կառույցներին վաճառելու հետ։ Ռախիմովը «Բաշնեֆտը» գլխավորել է երեք տարի։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձրել են պետությանը։
Քննության տվյալներով` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտերկրում, մասնավորապես` վերջին շրջանում նա բնակվել է Մոնակոյում։ Այս փաստով էլ քննությունը հիմնավորել է նրան կալանավորելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին ձեռներեցի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է և խնդրել էր ազատել նրան։