Իրավական 

Կալանավորի հանձնուքի շաքարավազի մեջ սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ են հայտնաբերվել

Մարտի 11-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Հ. Մ.-ի բերած հանձնուքից հայտնաբերել և առգրավել են 485 գրամ ընդհանուր քաշով շաքարավազ, որին խառնված են եղել շաքարավազի հատիկների մեծության սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ:

 

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից