Երեկ՝ կեսգիշերն անց, «Մամա-Միա» կարաոկե ակումբում թեժ է եղել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք ակումբի պարասրահում և բակային հատվածում վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են 2 երիտասարդի, վիճաբանության ընթացքում նրանցից մեկը կոտրել է ակումբի մուտքի դռան ապակին, սպասքեղենը և սեղանը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: