Իրավական 

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ 27-ամյա վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 14-ին` ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 



Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1988 թ. ծնված  Տ. Ս.-ը, մահացել է:

 


Հրշեջ-փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից