Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մի խումբ դասախոսների նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Խոսքը նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի դասախոսների մասին է, ովքեր, մեր տեղեկություններով, հեռակա ուսուցմամբ սովորող մի շարք ուսանողների ստուգարքների ու քննությունների դիմաց դրական գնահատականներ են նշանակել այն դեպքում, երբ այդ ուսանողները ոչ միայն քննության չեն ներկայացել, այլև այդ ընթացքում ընդհանրապես բացակայել են քաղաքից: