Ռազմական 

Հրադադարի հաստատման հետ զուգահեռ Թուրքիան սիրիական սահմանին ընդլայնել է ռմբակոծիչների թիվը

Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Դրան զուգահեռ՝ Թուրքիայի գլխավոր շտաբը մեծացրել է թուրք-սիրիական սահմանին պարեկություն կատարող F-16 կործանիչների թիվը։

Դրանց թիվն ավելացվել է երկուսով, և ներկա դրությամբ թուրք-սիրիական սահմանին օդային պարեկություն է իրականացնում F-16 տիպի 14 կործանիչ։ Ընդգծվում է, որ դա իրականացվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի՝ ուժի մեջ մտնելուց քիչ առաջ։

Ընդգծվում է, որ թուրք-սիրիական սահմանին պարեկություն կատարող F-16-ների ռեկորդային թիվ գրանցվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը կործանելուց հետո։

Դրա անմիջապես հաջորդը օրը՝ նոյեմբերի 25-ին, թուրք-սիրիական սահմանին սկսել է պարեկություն կատարել F-16 տիպի միանգամից 18 կործանիչ։ Դրանից հետո թուրք-սիրիական սահմանին պարեկություն կատարող F-16 կործանիչների թիվը չի գերազանցել 12-ը։ Այժմ, սակայն, դրանց թիվը հասցվել է 14-ի։

Նույն շարքից