Ռազմական 

Քուրդ զինյալները պայթեցրել են հյուսիսային Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղը

Թուրքիայի հարավ-արեւելյան Իդիլի շրջանում քուրդ զինյալները պայթեցրել են Քիրքուկ-Ջեյհան նավթատարը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարության կողմից Քիրքուկ-Ջեյհան նավթատարի պայթեցման հետ կապված հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվել է, որ դեռեւս փետրվարի 17-ից անվտանգության միջոցառումների շրջանակներում Քիրքուկ-Ջեյհան նավթատարի աշխատանքները դադարեցվել էին։ «Փետրվարի 25-ին PKK-ի զինյալները Իդիլի հատվածում պայթեցրել են նավթատարը, որի հետեւանքով վնասվել է խողովակները, սակայն խողովակներում նավթ չի եղել եւ հրդեհ չի բռնկվել»,-նշվել է տարածած հայտարարության մեջ։

 

Նույն շարքից