«Ալ Կաիդայի» եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ կապված «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինները ականանետերից գնդակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը, շաբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
«Ահաբեկիչները Ջոբարում եւ Դումայում (Դամասկոսի արեւելյան արվարձանը) ականանետերից գնդակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը, խաղաղ բնակչության շրջանում զոհվածների եւ տուժածների վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվել», — պատմել է գործակալության զրուցակիցը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հաստատել է գրոհայինների կողմից սիրիական մայրաքաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծության փաստը: Գնդակոծություններն իրականացրել են այն խմբավորումները, որոնք չէին մասնակցել հրադադարի հաստատման համաձայնագրին