Իրավական 

«INFINITI QX 4» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 51-ամյա քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքով

Ապրիլի 15-ին` ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

 

 

Մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է 1964 թ. ծնված, նախկինում դատված Հայկարամ  Գրիգորյանի  դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4»  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:

 

 

Կատարվում է քննություն:

Նույն շարքից