Մշակույթ 

«Ֆաթիմա» ֆիլմը` հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի դափնեկիր

Ռեժիսոր Ֆիլիպ Ֆոկոնի «Ֆաթիմա» ֆիլմը, որը պատմում է Մաղրիբի երկրների բնակիչների մասին, լավագույնն է ճանաչվել ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ:

Ռեժիսոր Առնո Դեպլեշենը դարձել է լավագույն ռեժիսոր: Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ժյուրին ընտրել «Բըրդման» ֆիլմը, որը նկարահանել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Կատրին Ֆրոն, ով նկարահանվել է Քսավյե Ջանոլիի «Մարգարիտ» ֆիլմում:

Լավագույն դերասան մրցանակին է արժանացել Վենսան Լինդոնը` Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» ֆիլմում կատարած դերի համար:

«Պատվավոր Սեզար» անվանակարգում մրցանակն արդեն 2-րդ անգամ բաժին է հասել 71-ամյա դերասան Մայքլ Դուգլասին։

Նույն շարքից