Էլթոն Ջոնն չի ուզում տեսնել իր 90-ամյա մորը:
Դերասանի մայրը՝ Շեյլա Ֆեյրբրազերը, վերջերս նշում էր իր ծննդյան օրը, ու երգիչը նրան ծաղիկներ էր ուղարկել: Սակայն ինչպես հայտնում է մոտ կանգնած աղբյուրը, Էլթոնը չի այցելել մորը ու չի ուզում նրան տեսնել:
Ինքը՝ երգիչը Rolling Stone magazine–ին տված հարցազրույցում նշել է.
«Ինձ դա հիասթափեցնում է: Բայց եթե անկեղծ լինեմ, ես մորս չեմ կարոտում: Անցած տարի նա հայտնեց, որ չի խոսում ինձ հետ Դեւիդի հետ իմ համատեղ կյանքի պատճառով: Ես դա ծանր տարա: Ես նրան չեմ ատում: Պարզապես չեմ ուզում, որ իմ կյանքին մասնակցություն ունենա: Ես միշտ վախեցել եմ իմ հորից: Միշտ ցանկացել եմ գոհացնել նրան: Նա վաղուց է մահացել, բայց ես մինչև հիմա փորձում եմ գոհացնել նրան: Նա ինձ հաճախ է ծեծել, իսկ մայրս ինձ չէր պաշտպանում: Նա համարում է, որ այդ ամենն ինձ վրա հետք չի թողել, բայց այդպես չէ, ես դրա հետեւանքները մինչեւ հիմա զգում եմ»: