Լոնդոնի Timeline Auctions աճուրդում ռեկորդային գումարով՝ 297,6 հազար ֆունտով (420 հազար ԱՄՆ դոլար) վաճառվել է Ֆրանսիայի ազգային հերոս Ժաննա դ’Արկի մատանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աճուրդի կազմակերպիչ Քրիս Ռենին:
Նրա խոսքերով՝ Timeline Auctions աճուրդի պատմության մեջ դ’Արկի մատանին դարձել է ամենամեծ անհատական լոտը:
«Հեռախոսով, ինտերնետում և ուղղակի դահլիճում գտնվող տասնյակ կոլեկցիոներները պայքարել են այս մասունքի համար»,- ասել է Ռենը: