Իրավական 

ԵՊՀ-ում ահաբեկչության մասին կեղծ հաղորդման գործով մեղադրանք է առաջադրվել ուսանողի և նրա ծանոթուհուն

analitik.am

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը։



ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում  է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է  համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։ Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը, հոր այցը ԵՊՀ խափանելու համար, մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։

 

 

Նույն նպատակով հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար ուսանողը մարտի 20-ին դրդել է իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ ուսանողին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), իսկ աղջկան՝  ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):

 

 

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ 

Նույն շարքից