Իրավական 

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել են Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն:



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն են բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում է 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ:



shamshyan.com-ը հայտնումէ, որ ողջ գիշեր ոստիկաններն ու քննիչները ընթերակաների ներկայությամբ Գ. Խաչատրյանի մատնանշած վայրում փորման աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերվել են մարմնի ոսկրային մնացորդներ: Որպեսզի դին չվնասվի, գիշերը ժամը 3-ի սահմաններում փորման աշխատանքները դադարեցվել են, որպեսզի առավոտյան հրավիրեն հատուկ մասնագետներ և նշված վայրից զգուշությամբ դուրս բերեն դին:

Նույն շարքից