Իրավական 

Դեռևս հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք առաջիկայում համաներում սպասվում է. Հովհաննես Մանուկյան

analitik.am

Դեռևս հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք առաջիկայում համաներում սպասվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին և արդյոք դրանով չի լուծվում գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը։
 


«Թե որքանով կթեթևանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե ինչ ծավալի կկազմի համաներումը։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, և հետո հնարավոր չէ նաև ասել՝ այդ համաներումը կլինի, թե ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,-ասաց նա։
 


Հովհաննես Մանուկյանն ընդգծեց, որ համաներումը նպատակ չունի ուղղել դատական սխալները կամ թեթևացնել ծանրաբեռնվածությունը կալանավայրերի, համաներումը բոլորովին այլ նպատակներ ունի։
 


«Այո, մեր համակարգը, այնպես ինչպես բոլոր համակարգերը աշխարհում, զերծ չեն դատական սխալներից։ Դա երկրում իրավական համակարգի անկատարության հետևանք է»,-ասաց նա։

Նույն շարքից