Իրավական 

2015 թ. առաջին եռամսյակում հանցագործությունները նվազել են 665 դեպքով. Հ. Պողոսյան

analitik.am

2015 թ-ի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն այսօր ասուլիսին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով որակելով իրավիճակը կայուն օպերատիվ, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում 665 դեպքով գրանցած հանցագործությունների նվազում է արձանագրվել:


Նա տեղեկացրեց, որ 95-ով նվազել է նաև ծանր հանցագործությունների թիվը, 18-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունները:


Նվազել է նաև գողությունների, ավազակային հարձակումների, ՃՏՊ-ների դեպքերը, սակայն սպանության դեպքերի աճ է գրանցվել՝ թվով 18: Աճել է նաև սպանության փորձերի և դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերի թիվը:


Հունան Պողոսյանը նշեց, որ հրազենի գործադրման դեպքերի աճի հետ մեկտեղ նաև ունեն բացահայտման արդյունավետության բարձրացում:



«Ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում հանցագործությունների բացահայտման փոքրիկ բարելավում է նկատվում»,-ասաց նա։ 

 

Արձանագրվել է կաշառակերության 29 դեպք, 13-ը՝ նախորդ տարվա, որից  6-ը բացահայտվել է ոստիկանության ստորաբաժանումների ուժերով:

Նույն շարքից