Մշակույթ 

Լեոնարդո Դի Կապրիոն ստացավ «Օսկար» մրցանակը

Ավարտվեց «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը։

Հայտարարվեցին նաև Լավագույն դերասանուհի և դերասան անվանակարգերը։

Լավագույն դերասանուհի մրցանակին արժանացավ Բրի Լարսոնը  «Սենյակ» ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասան մրցանակը հանձնվեց Լեոնարդո Դի Կապրիոյին «Փրկվածը» ֆիլմում իր հիանալի դերակատարման համար։

Սա Դի Կապրիոյի առաջին «Օսկարն» է։

Նրա հետ նույն անվանակարգում մրցում էին Բրայան Կրենսթոնը («Թրամբո»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից») և Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»)։

Նույն շարքից