Իրավական 

Գյումրիում ՀԽ-ի անցկացրած ակցիայի ժամանակ անկարգությունները չկանխած ոստիկաններն ազատվել են աշխատանքից

analitik.am

Նախօրեին Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի անցկացրած հավաքի ժամանակ անկարգությունները չզսպելու, այլ դրանց դիտորդի կարգավիճակով մասնակցած ոստիկաններն ազատվել են աշխատանքից անգամ առանց ծառայողական քննություն նշանակելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:



«Առանց ծառայողական քննության համապատասխան աշխատակիցները ամենախիստ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել անմիջապես: Այդ թվում աշխատանքից ազատվել են համապատասխան պաշտոնյաներ՝ ոստիկանության համապատասխան բաժնի պետի ծառայության գծով տեղակալը, որն ուղղակի պատասխանատու էր այդ օրվա հասարակական կարգի պահպանման համար: Որոշներն էլ տեղափոխվել են այլ աշխատանքի»,- ասաց Պողոսյանը:

Նույն շարքից