Իրավական 

Երևանում չբարևելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է քաղաքացի Գ. Սարգսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու  հանգամանքները, շարժառիթը։


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։


Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տուժած քաղաքացին՝ Գ. Սարգսյանը,  2015թ. հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում,  գնացել է իր ծանոթուհու տուն, որտեղ այդ պահին եղել է նաև քաղաքացի  Է. Զեյնալյանը։  Միմյանց  չբարևելու պատճառով առաջացել  է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս, գրպանից հանելով դանակը, երկու անգամ  հարվածել է Գ. Սարգսյանի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով  ծանր մարմնական վնաս։

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Է. Զեյնալյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար:

Նույն շարքից