Իրավական 

Գառնու տաճարի վրա գրառում կատարած ՌԴ քաղաքացու նկատմամբ դատարանը 2 ամսով կալանք և 840 000 ՀՀ դրամ տուգանք է նշանակել

analitik.am

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն (Եղվարդի նստավայրում) այսօր` ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839 հազար 390 ՀՀ դրամ:



Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:

Նույն շարքից