Իրավական 

Քրեակատարողական հիմնարկներում ապատեղեկատվություն է տարածվել. ՀԽ

analitik.am

Հիմնադիր խրհրդարանից հայտնում են, որ ռեժիմը իրեն ենթակա քրեական և այլ տարրերի միջոցով արդեն մի քանի օր է, ինչ սկսել է ապատեղեկատվության տարածումը քրեակատարողական հիմնարկներում առ այն, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների կալանավորման պատճառով հետաձգվում է համաներման հայտարարումը:



Այս քայլով ռեժիմը փորձում է դատապարտյալների շրջանում բացասական վերաբերմունք ձևավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների նկատմամբ՝ դրանով իսկ հող նախապատրաստելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կալանավորված անդամների նկատմամբ հնարավոր հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական ճնշումներ գործադրելու համար:

Նույն շարքից