Elle.ru կայքի փոխանցմամբ՝ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով մի քանի ժամ առաջ արժանացավ «Օսկար» մրցանակի, իր ելույթում շնորհակալություն հայտնեց կինոակադեմիային և գործընկերներին: Նա նաև ներկաներին հիշեցրեց կլիմայական խնդիրների մասին:
«ՄԻ ընդունենք մեր մոլորակը ինչպես սովորական երևույթ: Ես չեմ ընկալում այսօրվա մրցանակը որպես այդպիսին: Կլիմայական փոփոխությունները իրական են, դա այն է, ինչ կատարվում է հենց հիմա: Մենք պետք է աշխատենք միասին»,-նշել է Դի Կապրիոն: