Իրավական 

Երևանի Օղակաձև զբոսայգում զինամթերք է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել:



Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:



Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին:

Նույն շարքից