Ինչպես արդեն հայտնել ենք, Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, որի ընթացքում իր առաջին «Օսկարն» է ստացել 41-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն։
Լեոնարդո Դի Կապրիոն նոր ռեկորդ է սահմանել Twitter-ում։ Այն բանից հետո, երբ դերասանին «Օսկար» են շնորհել` «Փրկվածը» ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար, օգտատերերը մեկ րոպեում ավելի քան 440 հազար թվիթ են արել։
Նախորդ ռեկորդը պատկանում էր հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսին, որը 2014 թվականի արարողության ժամանակ սելֆի է արել հայտնիների հետ։ Նրա հաշվում տեղադրված լուսանկարը քննարկել են րոպեում 225.000 թվիթներով։