Վերլուծական 

Սիրիա ներխուժման թուրքական ծրագիրը վերջնականապես ձախողվել է. Երկինքը ռուսներինն է, կառավարական զորքերը հարձակվում են…

Սիրիա ներխուժման թուրքական ծրագիրը վերջնականապես ձախողվել է: Էրդողանն ու Դավիթօղլուն, կանխազգալով վերահաս պատուհասը՝ իրենց աշխատասենյակներում լացուկոծ են բարձրացրել:

Թուրք վարչապետը համառորեն դաշնակիցներ էր որոնում Սիրիա ներխուժելու համար, սակայն մերժում ստացավ նույնիսկ ԱՄՆ-ու ու արաբական երկրներում: Անկարան միայնակ մնաց իր ձեռքով ստեղծած խնդիրների առջեւ:

Ահաբեկիչները պայթեցնում են թուրքական քաղաքները, քրդերը խոստանում են ռազմական արշավ սկսել Անկարայի դեմ, իսկ Ռուսաստանը չի երաշխավորում թուրքական սահմանների պահպանումը սիրիական հակամարտության կարգավորման շրջանակներում:

Ռուսական ավիացիայի գործողություններից հետո Թուրքիան հրաժարվեց Ասադին տապալելու հույսերից: Անկարան պատրաստ էր բավարարվել Սիրիայի նավթաբեր շրջանների զավթմամբ, սակայն օսմանյան այս ծրագիրը նույնպես ձախողվեց: Այն ձախողեցին խիզախ ռուս օդաչուներն ու սիրիական բանակի տոկուն զինվորները: Դեպի Հալեպ տանող ճանապարհի ազատագրումից հետո, Թուրքիան զրկվեց իրավիճակն իր ձեռքը վերցնելու վերջին հնարավորությունից:

Այժմ Թուրքերն իրեն ցասումը թափում են քրդերի վրա՝ ռմբակոծելով նրանց դիրքերը: Զավեշտալին այն է, որ հրետակոծվում են նույնիսկ իրաքյան քրդերի հենակետերը:

Բանն այն է, որ իրաքյան քրդերի որոշ զորամիավորումներ նավթ էին գողանում թուրքերի համար: Վերջին հրետակոծություններից հետո քրդերն արդեն հակված են Ասադի ու սիրիական քրդերի հետ համագործակցությանը: Այսպիսով, տարբեր քրդական խմբավորումների միջեւ առկա հակասություններից օգտվելու փոխարեն Անկարան ամեն ինչ անում է միասնական քրդական ճակատ ձեւավորելու համար:

Օսմանյան գեներալները տեսնելով, որ Էրդողանը երկիրը տանում է կործանման, սկսել են ակտիվ քննադատել նրան լրատվամիջոցներում: Թուրք գեներալները դեմ են Սիրիա ներխուժելուն՝ վախենալով Ռուսաստանի հետ բախման հավանականությունից:

Թուրքիայի վարչապետն անզորությունից իրեն տվել է հռետորաբանության: Մասնավորապես «Ալ-Ջազիրա»  հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներխուժել Սիրիա: Հաղորդավարի հարցին՝ թե ինչո՞վ է Թուրքիան Սիրիայում պատրաստվում հակադրվել ռուսական ռազմական ուժին, վարչապետը ցինիկորեն պատասխանել է. «Իհարկե Ռուսաստանը վերահսկում է Սիրիայի երկինքը, սակայն սիրիացի ժողովրդի սիրտը Թուրքիայի հետ է»:

Հավանաբար նա մոռացել է նշել, որ Աստված նունպես Թուրքիայի կողմում է, եւ այդ դեպքում հաստատ բոլորը կհավատային Թուրքիայի անպարտելիությանը:

Ամենայն հավանականությամբ վարչապետը սիրիացի ժողովուրդ ասելով նկատի է ունեցել ահաբեկիչներին, որոնց բացի գեղեցիկ խոսքերից այլ բան չունի առաջարկելու:

Երկինքը ռուսներինն է, կառավարական զորքերը հարձակվում են, իսկ Էրդողանին ու իր տխրահռչակ վարչապետին մնում է ջերմորեն աղոթել ահաբեկիչների հոգու հանգստության համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից