Մշակույթ 

Ինձ համար դու լավագույնն ես. Շվարցենեգերը մխիթարել է՝ Ստալոնեին

Առնոլդ Շվարցենեգերը մխիթարել է «Օսկար»-ում պարտված, «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի հավակնորդ աշխարհահռչակ դերասան Սիվեստր Ստալոնեին:

Այս անվանակարգում մրցանակը բաժին է հասել Մարք Ռայլանսուզային «Լրտեսական կամուրջ» ֆիլմում դերակատարման համար:

«Դու ինձ համար լավագույնն ես, կարեւոր չէ, թե նրանք ինչ են ասում»,- գրել է իր Twitter-ում Շվարցենեգերը՝ դիմելով Ստալոնեին:

Ստալոնեն «Օսկարի» էր հավակնում «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը» ֆիլմում իր դերի համար:

Նույն շարքից