Ռազմական 

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները չեն բացառում Սիրիայում հրադադարի չեղարկումը

Սիրիայում հրադադարը «տապալվել» է դեռևս մինչ դրա մեկնարկը, ընդդիմությունը չի բացառում դրա լիովին չեղարկումը։ Այս մասին Al-Hadath հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բանակցային բարձրագույն կոմիտեի բանակցային խմբի ղեկավար Ասադ Ալ-Զոուբին։

Սիրիայում հրադադարի ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից։ Հրադադարի մասին պայմանագիրը ձեռք էր բերվել փետրվարի 22-ին ռուս-ամերիկյան խորհրդակցությունների ընթացքում։

Նա մեղադրել է սիրիական իշխանություններին նրանում, որ նրանք իբրևէ թե կիրառում են թունավոր գազեր, և նրանք իբրև թե 600 տոննա քլոր ունեն։ Նրա հավաստմամբ՝ Ռուսատսանը, Իրանն ու սիրիական ռեժիմը չեն ցանկանում հրադադար և այն չեն պահպանում։

«Մենք ունենք մեր ժողովրդի պաշտպանության շատ այլընտրանքներ, եթե միջազգային հանրությունը չի կարողանում դա անել»,- նշել է ընդդիմադիրը։

Նույն շարքից