Մշակույթ 

Աշխարհի ամենափոքր գիրքն ստեղծել է ռուսաստանցի միկրոմինիատյուրիստը

Info.sibnet.ru կայքի փոխանցմամբ՝ աշխարհի ամենափոքր գիրքն է ստեղծել ռուսաստանցի միկրոմինիատյուրիստ Վլադիմիր Անիսկինը, ով նաև ձախլիկ է:

Կակաչի սերմի վրա նկարիչը ոսկյա թիթեղ է դրել, դրա վերին հատվածում տեղավորել միկրոգիրքը, իսկ ստորին հատվածում՝ առանձին էջերը:

Փոքր թերթերը հյուսված են «պարույրի» վրա, այդ պատճառով էջերը կարելի է թերթել սուր մետաղական ասեղի միջոցով:

Տեքստը հավաքել են վիմագրության մեթոդով բարակ շերտի վրա, որից հետո գրքի կաղապար են ստացել։ Ի դեպ Անիսկինի միկրոգիրքը 88 անգամ փոքր է՝ 201թ. ճապոնացի վարպետի ստեղծած գրքից, որը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում։

Նույն շարքից