Սիրիայում մեկ օրում արձանագրվել է ռազմական գործողությունների ռեժիմի խախտման 15 դեպք: Այս մասին հաղորդվում է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
Ամենաշատ խախտումներ արձանագրվել են Դամասկոսում, Հալեպ, Հոմս և Լաթաքիա նահանգներում:
Նշվում է, որ զինված պայքարից հրաժարվելու մասին հայտարարությունը մեկ օրում ստորագրել են «Ջեյշ ալ-Իսլամ», «Սիրիական ազատ բանակ», «Էլ Յարմուկ Բրիգադ» խմբավորումների 842 անդամներ: