Ռազմական 

Թուրքիան հումանիտար օգնության քողի ներքո զենք է մատակարարում ահաբեկիչներին

Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք է տարվում Սիրիայի զինյալներին: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակով հանդիպման շրջանակներում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Առանձնահատուկ խնդիր է՝ կասեցնել ահաբեկիչների սնուցումը դրսից, ինչի համար անհրաժեշտ Է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը, որով զենք է մատակարարվում ելուզակներին, այդ թվում՝ հումանիտար օգնության ավտոշարասյուներով»,-ընդգծել է նա:

Լավրովը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ այդ տեղեկատվությունը հրապարակելու թուրք լրագրողների փորձերը հետապնդվում են Անկարայի կողմից:

«Այդ մասին հայտնող լրագրողներին դատի են տալիս և դատապարտում երկար տարիների բանտարկության»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նույն շարքից